ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2021
«Նռանե Սթոուն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Բալահովիտի համայնքապետարանում տեղի կունենա Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: