ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2021
«ՆՈՐԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «էմուլսիոն պայթուցիկ նյութերի ոչ պայթյունավտանգ բաղադրիչների արտադրամասի» հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 26-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան գյուղի գյուղապետարանում (1-ին փողոց, 26 շենք) տեղի կունենա «ՆՈՐԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «էմուլսիոն պայթուցիկ նյութերի ոչ պայթյունավտանգ բաղադրիչների արտադրամասի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լրամշակված հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: