ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.03.2021
«Նորաշեն» նախագծատեխնոլոգիական կոոպերատիվի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի կառուցման նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 1-ին ժամը 15։00-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Սահմանադրության հրապարակ, շենք 1) տեղի կունենա «Նորաշեն» նախագծատեխնոլոգիական կոոպերատիվի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: