Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Պարույր Սևակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Արարատի մարզ, Պարույր Սևակ բնակավայր, 5-րդ փողոց, 13 շենք), տեղի կունենա «Նորաշեն» ՆՏ ԱԿ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Պարույր Սևակ բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ՝ expertise@env.am ):