ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2024
«ՇԻՆ-ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

 Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և  ՀՀ  կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Նոր Կյուրին բնակավայրի վարչական ղեկավար նստավայրում տեղի կունենա  «ՇԻՆ-ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի   կողմից  փորձաքննության ներկայացված՝ Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ՝ expertise@env.am ):