«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 22-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Սասունցի Դավիթ փողոց հ. 87) հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի Նոր Արեշ 2 փողոցի 45ա հասցեում գտնվող №71 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: