ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2021
«ՆՕՄ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ.  ապրիլի 6-ին, ժամը 12:30-ին  Վանաձոր համայնքի վարչական ղեկավարի նստավակրում՝ նիստերի դահլիճում (Տիգրան Մեծի պողոտա 22 շենք) տեղի կունենա Լոռու մարզի Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: