«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. մայիսի 18-ին, ժամը 12։00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125) տեղի կունենան «ՆՕՄ Պրոյեկտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ /:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: