06.05.2021
«ՆՕՄ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. մայիսի 14-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենան ՝ «ՆՕՄ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ /:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: