Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նյու Ռոմա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Առինջ Բ թաղամասի 1-ին փողոցի 44 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերից բաղկացած բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218
