ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.06.2024
«Նյու էջ քոնսթրաքշն» ՍՊԸ ընկերության կողմից ներկայացված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Լենինգրադյան փողոց հ․ 19/11 հողամասում բազմաբնակարան շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հուլիսի 10-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նյու էջ քոնսթրաքշն» ՍՊԸ ընկերության կողմից ներկայացված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Լենինգրադյան փողոց հ․ 19/11 հողամասում բազմաբնակարան շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: