ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2025
«Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դ.Վարուժան 28/1 հասցեում բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2025թ. ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դ.Վարուժան 28/1 հասցեում բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: