ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.03.2026
Նարեկ Ղափլանյանի կողմից փորձաքննության ներկայացված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում ամֆիթատրոնի, հանգստի և հյուրանոցային գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի մարտի 16-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Նարեկ Ղափլանյանի կողմից փորձաքննության ներկայացված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում ամֆիթատրոնի, հանգստի և հյուրանոցային գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), Դիլիջանի համայնքապետարանի  և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:   Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218