ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2025
«Ն.Ա.ՊՐԱԴԱԿՇՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի 24 հասցեում նախատեսվող հանգստյան գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ն.Ա.ՊՐԱԴԱԿՇՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի 24 հասցեում նախատեսվող հանգստյան գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սևանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218