24.05.2021
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ «Մուսալեռ» 220կվ օդային գծի միացում «Երևան ՋԷԿ» 220/110կվ ենթակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 3-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Գ. Նժդեհ փողոց 26 հասցեում) Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ «Մուսալեռ» 220կվ օդային գծի միացում «Երևան ՋԷԿ» 220/110կվ ենթակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: