«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. օգօստոսի 11-ին, ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ղեկավարի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Բարեկամության հրապարակ 1 շենք) տեղի կունենա «ՄՈՎԱՐԹՍՏՈՒԴԻՈ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Կոտայքի մարզի, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: