23.03.2021
«ՄԼ-Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ոսկեհատի բազալտի հանքավայրի Հարավային տեղամասի հանքարդյունաբերության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 2-ին ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Աղավնատան համայնքապետարանում տեղի կունենա «ՄԼ-Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ոսկեհատի բազալտի հանքավայրի Հարավային տեղամասի հանքարդյունաբերության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: