31.03.2021
«Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Եղվարդի հրաբխային խարամի հանքավայրի Արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանում տեղի կունենա ՝ «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Եղվարդի հրաբխային խարամի հանքավայրի Արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: