ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.03.2021
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շահումյանի ավազակոպճային խառնուրդի 1-ին տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 17-ին ժամը 12:00-ին Արարատի  մարզի Շահումյանի համայնքապետարանում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շահումյանի ավազակոպճային խառնուրդի 1-ին տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): 

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: