19.01.2021
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Կոտայքի մարզի Սարանիստի բազալտի հանքավայրի առաջին տեղամասում արդյունահանման աշխատանքների»հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ փետրվարի 2-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Կամարիսի համայնքապետարանում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Կոտայքի մարզի Սարանիստի բազալտի հանքավայրի առաջին տեղամասում արդյունահանման աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: