ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2024
«Միրաժ Ջուր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արզականի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2/74 հորատանցքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք ՀՕ-150-Ն, խմբ. 3.05.24թ.) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024թ.նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզաքան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Միրաժ Ջուր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արզականի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2/74 հորատանցքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):