ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2022
«Միլ-Գազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի գլխավոր խճուղի թիվ 25 հողամասում նախատեսվող ավտոգազալիցքավորման բազմավառելիքային կայանի կառուցման՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. նոյեմբերի 11-ին ժամը 12.00-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի վարչական շենքում կիրականացվի  «Միլ-Գազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի գլխավոր խճուղի թիվ 25 հողամասում նախատեսվող ավտոգազալիցքավորման բազմավառելիքային կայանի կառուցման՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: