Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/՝ 2025թ. մարտի 21 ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի Ձորաղբյուր բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Միդիս Քնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի №10 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ջրվեժի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
