ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.09.2025
«Մետեքսիմ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ կապարեթթվային մարտկոցների վերամշակման արտադրամասի վերապրոֆիլավորման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /Մասիսի Կենտրոնական հրապարակ 4 հասցե/ տեղի կունենա «Մետեքսիմ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Մասիս համայնքի արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովա փողոց 15 հասցեում գործող կապարեթթվային մարտկողների վերամշակման արտադրամասի վերապրոֆիլավորման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մասիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218