ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2021
«Մերի-Ֆիշ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի Երևան-Մեղրի մայրուղի 14/1 և 14/2 հասցեներում ձկնաբուծարանի կառուցման/ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 18-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Մարմարաշենի համայնքապետարանի շենքում տեղի կունենա՝ «Մերի-Ֆիշ»  ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի Երևան-Մեղրի մայրուղի 14/1 և 14/2 հասցեներում ձկնաբուծարանի կառուցման/ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 
   Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: