ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2024
«ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Եղնիկի հանքավայրի Հարավային երկրորդ և երրորդ տեղամասերում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Եղնիկի հանքավայրի Հարավային երկրորդ և երրորդ տեղամասերում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
        Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Թալինի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: