«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մեռոտի» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի հրաբխային խարամների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Բաղրամյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում: