ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.06.2021
«ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ» ԲԲԸ ընկերության Շիրակի մարզի Այգաբացի անդեզիտաբազալտի հանքավայրի «1-ին և 2-րդ» տեղամասի արդյունահանման ընդլակնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 28-ին ժամը 12:00-ին Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրում, վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել «ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ» ԲԲԸ ընկերության Շիրակի մարզի Այգաբացի անդեզիտաբազալտի հանքավայրի «1-ին և 2-րդ» տեղամասի արդյունահանման ընդլակնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: 
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: