ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2022
«ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված բանեցված կապարաթթվային մարտկոցների և մետաղների վերամշակման գործարանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. նոյեմբերի 10-ին ժամը 16:00-ին Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արտաշատ քաղաքի արտադրական հանգույց 8 հասցեում գտնվող բանեցված կապարաթթվային մարտկոցների և մետաղների (մետաղական թափոնների) վերամշակման գործարանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/ :
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: