ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2024
«Մարմար» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Ապարանի մարմարի» շահագործվող հանքավայրի տարածքում ջարդիչ - տեսակավորող կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. դեկտեմբերի 23-ին ժամը 12 :00-ին Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մարմար» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված  «Ապարանի  մարմարի»  շահագործվող հանքավայրի տարածքում ջարդիչ - տեսակավորող կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:
        Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Ծաղկաձորի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: