«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ կազմակերպել և իրականացնել՝ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ 2022» ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Նորատուսի ավազի և գլաքարակոպճային խառնուրդի հանքավայրի առաջին տեղամասում 2023-2024թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: