24.12.2024
«ԼՈՒՔ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շատվան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, Շատվան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԼՈՒՔ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շատվան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Վարդենիսի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: