ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2022
«Լուիզաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մյասնիկյան պողոտա հ.22, հ.22/2 տարածք, 22/4, հ. 38/7 հողամաս հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ Գայի պողոտա 19 հասցեում, տեղի կունենա «Լուիզաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մյասնիկյան պողոտա հ.22, հ.22/2 տարածք, 22/4, հ. 38/7 հողամաս հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: