ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.10.2025
«ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թատերական փողոց 3 ա հասցեում նախատեսվող Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման ՇՄԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թատերական փողոց 3 ա հասցեում նախատեսվող Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վանաձորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218