ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2023
«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լորիբերդ-2 հԷկի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ մարտի 21-ին ժամը 12:00-ին Լոռի Բերդ համայնքի, գ. Լոռի բերդ, Աշոտ Երկաթ փողոց, 1-ին նրբանցք, շենք 2 հասցեում, և ժամը 14 :30-ին Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գ. Գյուլագարակ, 1-ին փողոց շենք 2 հասցեում կիրականացվեն «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լորիբերդ-2 հԷկի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: