ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2025
«Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի կառուցման հաշվետվության և աշխատանքային նախագծի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 12:00-ին Գորիսի համայնքապետարանում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի («Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրի շրջանակներում կառուցվող) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ 2-րդ հանրային լսումը:        
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վարդենիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ` envexpertise@env.am հեռ. 011 220 218: