ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2025
«Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրում դպրոցի կառուցման տեղակապման աշխատանքների հաշվետվության և աշխատանքային նախագծի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. հունվարի 30-ին՝ ժամը 12:30-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրում  դպրոցի կառուցման տեղակապման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վարդենիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ` envexpertise@env.am հեռ. 011 220 218: