ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.08.2024
«Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Որպես նախաձեռնող հանդես են գալիս ««Կապավոր» ՍՊԸ  և «Գրանդ Ալյանս»  ՍՊԸ»  կոնսորցիումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):