ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.05.2022
«Լիկվոր» ՓԲԸ-Ի «Դեղագործական արտադրության վերազինման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  . հունիսի  10-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝  Գայի պողոտա հ. 19 հասցեում, տեղի կունենա «Լիկվոր» ՓԲԸ-Ի «Դեղագործական արտադրության վերազինման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ) :
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: