ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.10.2025
«Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մարտունի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218