16.12.2024
«Լի-Անի դայմոնդս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ հունվարի 9-ին՝ ժամը 15։00-ին Աովյան համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լի-Անի դայմոնդս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Աբովյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: