ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2024
«Լեվուշ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Կամարիսի բազալտների հանքավայրի 2-րդ տեղամասի բացահանքի (ընդլայնում) արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2024թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեվուշ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Կամարիսի բազալտների հանքավայրի 2-րդ տեղամասի բացահանքի (ընդլայնում) արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, Աբովյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում: