ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2024
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Պ.Սևակի փողոց 114 հողամաս հասցեում «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Պ.Սևակի փողոց 114 հողամաս հասցեում «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):