ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2023
«Լեռնագոգի քարաձուլման գործարան» ԲԲ ընկերության կողմից փորձաքննության հիմնական փուլ ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկման օրվա տեղափոխման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. մարտի 17-ին ժամը 15:00-ին Լեռնագոգ վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեռնագոգի քարաձուլման գործարան» ԲԲ ընկերության կողմից փորձաքննության հիմնական փուլ ներկայացված Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի տարածքում նախատեսվող Քարակերտի քարաձուլման գործարանի վերակառուցման/վերազինման, պողպատե ձուլակտորների և ամրանների արտադրության կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: