ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2021
«Լեռ-Էքս» ՍՊԸ կողմից նախատեսվող «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունից հրաժարում, Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փակում» աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 29-ին ժամը 15:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2)  տեղի կունենա «Լեռ-Էքս» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունից հրաժարում, Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի (կենտրոնական տեղամաս) փակում» աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: