ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2022
Ծանուցում նախատեսվող գործունեության վերաբերյալ անցկացվելիք հանրային լսումների (քննարկում) մասին

2022 թվականի հունիսի 28-ին ժամը 14:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի փակում» նախատեսվող գործունեության համար ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ: