ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2023
«ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ Կոտայքի Ջրաբերի լիթոիդային պեմզաների (պեռլիտների) հանքավայրի հանքարդյունահանման /ընդլայնման/ աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Կապուտան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի Ջրաբերի լիթոիդային պեմզաների (պեռլիտների) հանքավայրի հանքարդյունահանման /ընդլայնման/ աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: