Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Գեղարքունիքի մարզի Լճաշենի բազալտների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի 2024-2026թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սևանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
![](http://env.am/images/arm.png)