ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2021
Կոտայքի մարզի Հանքավանի ածխաթթվային թերմալ հանքային ջրի հանքավայրի «Հանքավան» տեղամասի թիվ 3/63 հորատանցքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին  Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ Կոտայքի մարզի Հանքավանի ածխաթթվային թերմալ հանքային ջրի հանքավայրի Հանքավան» տեղամասի թիվ 3/63 հորատանցքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: