ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.07.2024
«Լառջ էներջի» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Արարատ համայնքի Լանջառ բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի 1/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  Արարատի  մարզի Արարատ համայնքի Լանջառ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում 2024 թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Լառջ էներջի» ՍՊԸ-ի կողմից Արարատի  մարզի Արարատ համայնքի Լանջառ բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի 1/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ):
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-18: